National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.07.2022
Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թ. նախատեսվում է իրականացնել 16 բյուջետային ծրագիր
1 / 11

Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թ. նախատեսվում է իրականացնել 16 բյուջետային ծրագիր՝ շուրջ 110 միջոցառմամբ.  այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուլիսի 12-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում Հերիքնազ Տիգրանյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ կայացած 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ:

2023 թ. համար նախատեսված է տրամադրել 645 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի մասով՝ շուրջ 642 մլրդ դրամ, նոր նախաձեռնությունների մասով՝ շուրջ 3 մլրդ դրամ: Ընդ որում, նախատեսված գումարը 65.3 մլրդ դրամով կամ 11.3 տոկոսով ավելի է, քան հատկացված էր 2022 թ.:

Խոսելով իրականացվելիք ծրագրերի եւ ընթացիկ ծախսերի մասին՝ նշվել է, որ նախատեսվող փոփոխություններն ուղղված են ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, զբաղվածության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու հասցեականությանը:

Անդրադառնալով ժողովրդագրական վիճակի բարելավման միջոցառումներին՝ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ 2023 թ. նախատեսված է ավելի քան 47 մլն դրամ, ինչը 52.4 տոկոսով ավելի է, քան հատկացված էր 2022 թ.:

Միջոցառումների շրջանակում ծրագրվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել նաեւ քաղաքաբնակ, չաշխատող այն ծնողներին, ում երեխան կծնվի 2023թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո: 2023-2025 թթ. միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է սահմանել նպաստի՝ ըստ տարիների հետեւյալ չափերը՝ 30,700 դրամ, 32,800 դրամ եւ 34,900 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն): Ընդ որում, աշխատող, գյուղաբնակ ծնողները կշարունակեն նպաստը ստանալ թե՛ որպես աշխատող, թե՛ որպես գյուղաբնակ:

Նախարարի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել կենսաթոշակների (աշխատանքային, զինվորական) չափերի բարձրացմանը, ինչը ծրագրվում է իրականացնել երկու փուլով: Այս նպատակով 2023 թ. համար նախատեսվող բյուջեի աճը կազմել է 37 մլն դրամ: Որպես Կառավարության առաջնահերթություն՝ նախարարն ընդգծել է նաեւ բնակարանային ապահովության ծրագրերի իրականացման կարեւորությունն ու նշել, որ բյուջետային հայտով ներկայացված նոր նախաձեռնություններում ընդգրկված 3 միջոցառումներից 2-ն ուղղված են հենց այս նպատակին: Նոր նախաձեռնություններից 3-րդը վերաբերում է 18 տարեկանից բարձր անձանց խնամքի ծառայություններին: Ինչ վերաբերում է ընտանիքներին, կանանց եւ երեխաներին մատուցվող ծառայություններին, Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է, որ 2023 թ. համար նախատեսված բյուջեն 43.0 տոկոսով ավելի է, քան 2022 թ.: Գումարի ավելացումը հիմնականում պայմանավորված է շահառուների թվի ավելացմամբ, ինչպես նաեւ որոշ ծառայությունների ընդլայնմամբ:

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրանց առաջարկներն ու դիտարկումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am